Իրանը մահապատժի է դատապարտել ցույցերի երեք մասնակիցների. Mehr
Համաշխարհային ՄամուլԹեհրանի հեղափոխական դատարանը նոյեմբերի 16-ին մահապատժի է դատապարտել Իրանում անկարգությունների երեք մասնակիցների։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Նշվում է, որ անկարգությունների մասնակիցների դատավարությունից և ամբաստանյալների լսումներից հետո դատարանը փաստաբանների ներկայությամբ նախնական դատավճիռ է կայացրել երեք քաղաքացու նկատմամբ։
Գործակալության տվյալներով՝ մասնակիցներից առաջինը պատիժ է ստացել Իրանում հասարակական կարգը խախտելու եւ անկայունության, ինչպես նաեւ մարդկանց ու պետական գույքին վնաս պատճառելու մեղադրանքով։
Երկրորդ ամբաստանյալը դատապարտվել է Պակդաշտի ոստիկանական բաժանմունքի գույքը ոչնչացնելու և հրկիզելու համար։ Երրորդ անձը դատապարտվել է պետական գույքը վնասելու, ինչպես նաեւ «անկարգությունների մեջ առաջատար դեր խաղալու համար»։