Համացանցում ծաղրել են շների համար նախատեսված 450 դոլար արժողությամբ բաճկոնը
ԱյլՍոցցանցերի օգտատերերը ծաղրել են Moncler-ի 450 դոլար արժողությամբ շների բաճկոնը, գրում է NDTV-ն։ Մարդկանց կարծիքով՝ նման հանդերձանքով ընտանի կենդանին մեքենայի անվադողի տեսք կունենա։
Շան բաճկոնը հասանելի է երկու գույնով՝ սև և վարդագույն։ Ապրանքի նկարագրության մեջ արտադրողը նշել է, որ ընտանի կենդանուն հարմար կլինի փայլուն նեյլոնե լակից պատրաստված նման հագուստի մեջ։
«Ձեր թանկագին ընտանի կենդանու համար տաք կլինի, իսկ բարձր օձիքն ու ճարմանդ-կոճակները ոչ միայն ապահովում են ամուր տեղավորում, այլև հեշտացնում են կոստյումը հագնելն ու հանելը»,- ասում են դիզայներները:
Ճիշտ է, սոցցանցերի օգտատերերը ծաղրել են բաճկոնը։ Նրանց կարծիքով՝ դա չափազանց թանկ է և ծիծաղելի տեսք ունի։