Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան առնչություն չունի Լեհաստանում հրթիռային միջադեպի հետ
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կապ չունի Լեհաստանում հրթիռի ընկնելու հետ։ Այս մասին նա լրագրողներին ասել է, գրում է Politika Strana թերթը։
«Ես կասկած չունեմ, որ դա մեր հրթիռը կամ մեր հրթիռային հարձակումը չի եղել», - ասել է նա:
Նրա խոսքով, Ուկրաինային պետք է թույլ տալ հասնել դեպքի վայր եւ մասնակցել հետաքննությանը։ Նա նաև ապացույցներ է պահանջել, որոնք կփաստեն, որ կիրառվել է ուկրաինական հակաօդային պաշտպանություն։