Հայկական թիրախում են հայտնվել ռուսական բիզնեսները․ Շևցովն ահազանգում է «Շուտով կյանքի կկոչվեն»․ ԵՄ դեսպանը՝ հայկական ապրանքների համար նախատեսվող արտոնությունների մասին Մոսկվայից զգուշացնում են Երևանին․ Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել Ի՞նչ մրցանակի են արժանացրել Նիկոլ Փաշինյանին Դեպի Գերմանիա՝ Խաղաղության մրցանակի հետևից․ Մեր առաքելությունը կավարտենք. Նեթանյահուն՝ Իրանին Այդ հրաշքն ունի անվանում՝ «Ուժեղ Հայաստան» և Ս․ Կարապետյան. Բաղդասարյանը՝ «Meta»-ի զեկույցի մասին Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին (տեսանյութ) Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել (տեսանյութ) Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռունցքով հարվածել է 66-ամյա տղամարդու աչքին․ բացահայտում Առինջ-Գետարգել խաչմերուկում լուսացույցներ են գործարկվել․ գիշերը կաշխատեն դեղին թարթման ռեժիմով Աբովյանում 2 տղամարդ վեճի ժամանակ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուն․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել է Այսօր դատարանում կքննվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը 

ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին աններելի և անընդունելի է. Բոբ Մենենդես

Արտաքին Քաղաքական

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  Բոբ Մենենդեսը շեշտել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին աններելի է և բարոյապես անընդունելի: Ինչպես տեղեկացնում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ սենատորն այս մասին ընդգծել է հանձնաժողովում լսումների ժամանակ՝ ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարի՝  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի առաջ:

Սենատորը նախ ընդգծել է, որ տարածաշրջանը խորը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հնագույն խաչմերուկ է՝ որպես կամուրջ Արևմուտքի և Ասիայի սրտի միջև: Սակայն շատ հաճախ կայսերական նկրտումներ ունեցող բռնապետերը Հարավային Կովկասում ապրողներին զոհ են դարձնում՝ որպես օրինակ նշելով Թուրքիայի կողմից աջակցություն ստացող  ադրբեջանական ագրեսիան հայերի դեմ: Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մոտ հարյուր հազար հայերի ստիպել է լքել Լեռնային Ղարաբաղում իրենց տները։ Սենատորը խոսել է նաև էթնիկ զտումների սպառնալիքների մասին:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը բավարար չի եղել, ահա, թե ինչու ինքն ավելի շատ առաջ է քաշել մարդասիրական օգնության հարցը՝ օգնելու տուժածներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:  

«Բայց անհավատալիորեն մենք դեռևս անվտանգային աջակցություն ենք ուղարկում Ադրբեջանին: Միացյալ Նահանգներն ինչպե՞ս կարող է հիմնավորել Բաքվի ռեժիմին ցանկացած տեսակի աջակցություն՝ անվտանգային կամ այլ: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես անընդունելի»,-ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ դա անարգանք է Ազատության աջակցության ակտին:

Այդ ակտի 907-րդ բաժինը կոչված է արգելելու աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ Բաքուն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման սպառնալիքի վերացման ուղղությամբ: Եվ, այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը կրկին ու կրկին հրաժարվել է 907-րդ բաժնի կասեցումից: Նա տեղեկացրել է, որ այն 600 000 դոլար է խնդրել 2022 ֆինանսական տարվա համար՝ Ադրբեջանին միջազգային ռազմական կրթությամբ և ուսուցմամբ ապահովելու համար։

«Ես կտրականապես դեմ եմ, որ որևէ օգնություն տրամադրվի այն ուժերին, որոնք հայտնի են պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով՝ հարևան պետության դեմ»,-շեշտել է սենատորը:

Մենենդեսը հիշեցրել է դեռ ամիսներ առաջ տարածված տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը սառնասրտորեն սպանում անզեն հայ զինվորներին, նա նաև հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինվորի նկատմամբ սեռական ոտնձգությունների և մատերը, ոտքերը կտրելու մասին:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ օգնությունն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա։ «Ուստի ուզում եմ, որ դուք մեզ փոխանցեք Կոնգրեսի պահանջած բոլոր մանրամասները, որպեսզի մենք կարողանանք գնահատել ցանկացած օգնություն, որը ԱՄՆ-ն տրամադրում է Բաքվին: Ես դեռ հույսեր ունեմ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,-ասել է Մենենդեսը՝ հույս հայտնելով ներկաներից լսել, թե ինչ կարող են անել Կովկասում խաղաղության համար՝ հատկապես Հայաստանի վրա վերջին հարձակումից հետո:

Սենատորը շեշտել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդիկ չեն ուզում ապրել  բռնության սպառնալիքի ներքո, չեն ցանկանում ավտորիտար կառավարում, որը նրանց պարտադրվում է զենքով:

«Նրանք արժանի են խաղաղ ապրելու։ Նրանք արժանի են ազատության և անվտանգության: Իսկ դա նշանակում է երաշխավորել, որ խաղաղության պայմանագիրը չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումների: Դա նշանակում է լուծել այնտեղ հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած կարիքները: Դա նշանակում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատվիրում և իրականացնում են այն բռնությունները, որ մենք տեսել ենք  տարածաշրջանում»,-ընդգծել է Մենենդեսը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
FT. Պակիստանը կոչ է անում Իրանին՝ զսպել Սաուդյան Արաբիայի վրա հութիների հարձակումներըՀայկական թիրախում են հայտնվել ռուսական բիզնեսները․ Շևցովն ահազանգում էԱդամ Կադիրովն առաջին անգամ մասնակցել է ՌԴ Պետդումայի ընտրություններին«Շուտով կյանքի կկոչվեն»․ ԵՄ դեսպանը՝ հայկական ապրանքների համար նախատեսվող արտոնությունների մասինՀարավային Օսիայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 40,6 տոկոսՄոսկվայից զգուշացնում են Երևանին․ Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել Ֆիլիպիններում դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվելԻ՞նչ մրցանակի են արժանացրել Նիկոլ ՓաշինյանինԴեպի Գերմանիա՝ Խաղաղության մրցանակի հետևից․ Մեր առաքելությունը կավարտենք. Նեթանյահուն՝ ԻրանինԱյդ հրաշքն ունի անվանում՝ «Ուժեղ Հայաստան» և Ս․ Կարապետյան. Բաղդասարյանը՝ «Meta»-ի զեկույցի մասինԷրդողանը և Թրամփը կարող են քննարկել Ուկրաինայի հարցով նախաձեռնություններըՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին (տեսանյութ) ՄԱԿ-ի առաքելությունը Իրանում ԱՄՆ-ի հարվածներում ռազմական հանցագործությունների հնարավոր նշաններ է հայտնաբերելՌուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել (տեսանյութ) Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռունցքով հարվածել է 66-ամյա տղամարդու աչքին․ բացահայտումՉինաստանի ԱԳՆ-ը մեղադրել է Ճապոնիային պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու համար արհեստական ​​բանականություն օգտագործելու մեջԱռինջ-Գետարգել խաչմերուկում լուսացույցներ են գործարկվել․ գիշերը կաշխատեն դեղին թարթման ռեժիմովԱբովյանում 2 տղամարդ վեճի ժամանակ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուն․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել է ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի հետ պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու Թրամփի ցանկության մասինԱյսօր դատարանում կքննվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործըՌուսաստանի շուրջ պայթյունավտանգ զարգացումներ․ Չինաստանը, Հնդկաստանը և ԿԺԴՀ-ն կոշտ արձագանքում են (տեսանյութ) «Euronews-ը դարձավ Բաքվի քարոզչամեքենայի ձայնը»․ կոշտ քննադատություն՝ Արցախի հայկական ժառանգության մասին հրապարակման հասցեին․ ԱյվազյանNYT. ԱՄՆ-ն կարող է համաձայնություններ կնքել Ռուսաստանի հետ մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտըՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Որոշ կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին պետք է արգելել․ պատգամավորի առաջարկը DPA. Հարցված գերմանացիների գրեթե կեսը սպասում է, որ Մերցը կհրաժարական տա մինչև տարեվերջՀովակիմյանին գզելու բեռը կրկին մեզ վրա է ընկել, ընդդիմությունը հաշտ է արդյունքների հետ․ Ջուլհակյան (տեսանյութ) Վարչապետն ասել է, որ մենք մշտապես պիտի լինենք ինքնակրթման պրոցեսի մեջ. Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ) Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 18-ին Global Times. Լուսինը ռազմականացնելու ԱՄՆ փորձերը սպառնում են բոլոր երկրների անվտանգությանը«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասինԲյուրեղավանը նոր եկեղեցի կունենա․ այն կօծի Ամենայն Հայոց ԿաթողիկոսըՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետՍկսում է ինձ հետ խաղեր տալ. Յուրի Խաչատուրովը մանրամասներ է պատմել իր ձերբակալությունից Ասացին` Լյուդվիգ ջան, մեր հետ կռվելո՞ւ ես. ՔՊ-ականը` փողոցում առկա ազդանշանն արգելող նշանի մասին (տեսանյութ) Վենեսուելան քննարկում է իր ոսկու պաշարները Նյու Յորք տեղափոխելու հարցը. FTՄեդվեդևը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելը «մոտեցնում է թշնամու նկատմամբ հաղթանակը»Վերջին 2 տարում անվանափոխված կուսակցություններին պետք է արգելել մասնակցել ընտրություններին. ՂազարյանԶինծառայողը կրակել է երեք ծառայակիցների վրա և ինքնասպան եղելՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է․ շնորհավորական ուղերձ՝ Արարատյան թեմիցNBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Պուտինը երկարաձգել է պարենային սահմանափակումները Nvidia-ի և OpenAI-ի գործադիր տնօրենները պլանավորում են մասնակցել Թրամփի և Սի Ծինփինի ընթրիքին Արարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանների ձևավորման հիմքում դնելը ձիով քայլ էր․ Մարիա Կարապետյան (տեսանյութ) Ասանժը հրապարակել է երկու տարվա ընթացքում առաջին գրառումը
Ամենադիտված