Արցախում կանգնեցրել և զննել են բոլոր տրանսպորտային միջոցները
Արցախ
Նոյեմբերի 16-ին, ժամը 20։00-ից մինչև կեսգիշեր, Արցախի ՆԳՆ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողները Ստեփանակերտում և մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները։
Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։ Ստորաբաժանումների պետերին ու վերակարգերի պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ծառայությունն իրականացնել ամենայն խստությամբ, խախտումներ արձանագրելու դեպքում՝ կիրառել պատասխանատվության միջոցներ։
Հատուկ միջոցառումների շրջանակներում կանգնեցվել և վարորդների ներկայությամբ զննվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ստուգվել փոխադրվող բեռը։
Հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում`որոշակի քանակությամբ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք կամ զինամթերք։ Արձանագրվել են առանց վարորդական վկայականի և անսթափ վիճակում մեքենան շահագործելու դեպքեր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)