Ռուսաստանում Բաքվից ժամանած ուղևորից առգրավել են 9,3 մլն ռուբլու բրենդային իրեր
ԱշխարհՄոսկվայում մաքսավորները Ադրբեջանից ժամանած ուղևորից առգրավել են միլիոնավոր ռուբլի արժողությամբ բրենդային իրեր։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Կինը ժամանել է Բաքվից, և «կանաչ միջանցքով» անցնելիս՝ նրան կանգնեցրել են մաքսավորները՝ ստուգում անցնելու համար։ Ուղևորուհին իր ճամպրուկում ունեցել է ժամացույցներ և զարդեր Hermes, Tiffany & Co, Chanel, Pasquale Bruni և Cartier ապրանքանիշներից:
Գնումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 9,3 մլն ռուբլի։ Նշվում է, որ նա չի հայտարարագրել իր հետ բերած ապրանքները, և չվճարված մաքսային վճարումները գերազանցել է 2,6 մլն ռուբլին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մաքսանենգության փաստով։