«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից գտել են 9 հեռախոս, ականջակալներ, մարտկոցներ
ԻրավունքՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Հ․ Շ․-ի կողմից բերված սառնարանը։
ԱՆ-ից հայտնում են, որ զննությամբ պարզվել է, որ սառնարանի շարժիչի վրա զոդման եղանակով ամրացված է լրացուցիչ մետաղյա կափարիչ։ Շարժիչն ամբողջությամբ առանձնացրել են և ստուգել անվտանգության ռենտգեն սարքի միջոցով։ Արդյունքում՝ սառնարանի շարժիչի լրացուցիչ հատվածում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 9 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, 1 լիցքավորիչ, USB 8 լար, 3 ականջակալ և բջջային հեռախոսի 2 մարտկոց։