Նատալյա Օրեյրոն համաձայնել է նկարահանվել ռուսական ֆիլմում՝ «շատ լավ սցենարի» պատճառով
Լուսանկարներ
Ռուս ռեժիսոր Կիրիլ Կուզինը «Պարագրաֆ» հրատարակությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է դերասանուհի Նատալյա Օրեյրոն համաձայնել նկարահանվել իր նախագծում։
«Մենք ունենք շատ լավ սցենար և շատ փորձառու պրոդյուսերներ, այնպես որ, հավանաբար, մեզ հաջողվեց ստանալ Նատալիայի համաձայնությունը ֆիլմում նկարահանվելու համար»,- կիսվել է ռեժիսորը։ Ֆիլմում հանդես կգան նաև Ռինալ Մուխամետովը, Դմիտրի Նազարովը և Նադեժդա Միխալկովան։
«Նամակ Ձմեռ պապին» ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամիս։ Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2024 թվականին։
Այն, որ արգենտինացի դերասանուհի և երգչուհի Նատալյա Օրեյրոն մասնակցելու է ռուսական ամանորյա «Նամակ Ձմեռ պապին» ֆիլմին, հայտնի է դարձել նոյեմբերի 14-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)