Մեծ Բրիտանիայում երկու երեխաների մայրը որոշել է մեծացնել կուրծքը և փրկել է սեփական կյանքը
Ժամանց
Մեծ Բրիտանիայում կինը քաղցկեղային ուռուցքի մասին իմացել է կրծքագեղձի մեծացման վիրահատության շնորհիվ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ինչպես կիսվել է բրիտանուհին, իմպլանտները տեղադրելուց հետո նա հանել է վիրակապերը և կրծքավանդակի հատվածում գունդ հայտնաբերել: Բժիշկները երկու երեխաների մոր մոտ 17 միլիմետրանոց քաղցկեղային ուռուցք են ախտորոշել։
Ինչպես հավելել է կինը, նա ավելի վաղ վիրահատվել է ողնուղեղի ուռուցքը հեռացնելու համար 2006 թվականին։ Երկու երեխա լույս աշխարհ բերելուց ու նիհարելուց հետո որոշել է կրծքագեղձի մեծացման վիրահատություն անել։
Կնոջ խոսքով՝ այս որոշման շնորհիվ ինքը կարողացել է ժամանակին սկսել քաղցկեղի բուժումը վաղ փուլում, քանի որ իմպլանտները «դուրս են մղել» ուռուցքը՝ այն նկատելի դարձնելով։ Նրա խոսքով՝ եթե ինքը չվիրահատվեր, քաղցկեղը կարող էր տարածվել այլ օրգանների վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)