Ես այն միրգն եմ, որ մարդիկ ցանկանում են կծել. Ռոնալդու
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում խոսել է իր հանրաճանաչության մասին։ Այս պահին 37-ամյա ֆուտբոլիստն Instagram-ում ունի 497 միլիոն հետևորդ՝ աշխարհում ամենաշատը։
«Դա ոչ միայն այն պատճառով է, որ ես լավն եմ ֆուտբոլում: Մնացածը նույնպես կարևոր է: Պետք է խարիզմատիկ լինել, իսկ գեղեցիկ արտաքինն օգնում է:
Ես չգիտեմ իրական պատճառը։ Բայց ես այն միրգն եմ, որ մարդիկ ցանկանում են կծել»,- ասել է Ռոնալդուն Piers Morgan Manchester Evening News-ին տված հարցազրույցում:
Պորտուգալացին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից դավաճանության, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի նկատմամբ հարգանքի բացակայության մասին։
Կիսապաշտպանը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հանդիպումը «Ֆուլհեմի» դեմ։ Մի քանի տուր առաջ նա հեռացվել էր հիմնական կազմի հետ մարզվելուց։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն Անգլիայի առաջնության 12-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղում եզրափակիչ սուլիչից առաջ լքել է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը։ Ռոնալդուն ներկա չի եղել հանդերձարանում, երբ թիմակիցները տոնել են հաղթանակը։