Էմիլի Ռատակովսկին և Փիթ Դևիդսոնը միասին են
ԼուսանկարներՄոդել Էմիլի Ռատակովսկին Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջ՝ դերասան Փիթ Դևիդսոնի հետ հանդիպելու մասին լուրերի տեղիք է տալիս, hաղորդում է Page Six-ը։
Ամերիկացի փոփ երգչուհի Դիոն Ուորվիկն իր անձնական բլոգում հաղորդագրություն է հրապարակել՝ «Հաջորդ անգամ ես հանդիպելու եմ Փիթ Դևիդսոնի հետ»։ 31-ամյա Էմիլի Ռատակովսկին չի անցել կողքով և լայքով աջակցել Ուորվիքի գրառմանը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել Էմիլի Ռատաժկովսկու՝ Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպի մասին։ Ըստ ինսայդերների՝ մոդելը դերասանի հետ ծանոթացել է ընդհանուր ընկերների միջոցով։
«Փիթն ու Էմիլին արդեն մի քանի ամիս է, ինչ միասին են։ Առայժմ նրանց հարաբերությունները շատ վաղ փուլում են, բայց նրանք իսկապես հավանում են միմյանց», - ասել է աղբյուրը պարբերականին:
Այս ամառ Էմիլի Ռատակովսկին ամուսնալուծության հայց է ներկայացրել ամուսնուց՝ Սեբաստիան Բեհր-ՄակՔլարդից։ Փիթ Դևիդսոնը վերջերս է բաժանվել Քիմ Քարդաշյանից, ում հետ հանդիպում էր Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո։