Ռուսաստանը պատասխանատու է Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի համար. Բլինքեն
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերջնական պատասխանատուն Ռուսաստանը է, հայտնում է Reuters-ը։
Բլինքենը նաև ասել է, որ Ռուսաստանն է միանձնյա պատասխանատու «ողբերգական միջադեպի» համար, երբ հրթիռներն ընկել են Լեհաստանում և սպանել երկու մարդու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն լիովին վստահ է, որ ուկրաինական հրթիռներն են ընկել Լեհաստանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն ոչինչ չի տեսնում, որը կհակասի այս հետաքննությանը։ Սպիտակ տունը տեսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մեկնաբանությունները, ԱՄՆ-ն պատրաստվում է շարունակել տեղեկություն փոխանցել ուկրաինացի գործընկերներին, ընդգծել էր նա։
Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը առնչություն չունի Լեհաստանում հրթիռների ընկնելու հետ։ Նրա խոսքով, Ուկրաինային պետք է թույլ տալ հասնել ողբերգության վայր եւ մասնակցել հետաքննությանը։