Շվեդիայի խորհրդարանը կատարել է Էրդողանի պահանջը
ԱշխարհՇվեդիայի խորհրդարանը նոյեմբերի 17-ին ընդունել է սահմանադրական փոփոխությունը, որ պահանջել էր Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցության համար։
349 պատգամավորից 278-ը կողմ են քվեարկել փոփոխության առաջարկությանը, որը նախատեսում է խստացնել ահաբեկչության դեմ պայքարի օրենքները։
Շվեդիայի օրենքներով նախկինում բավական չէր մարդու նկատմամբ քրեական գործ հարուցել միայն ահաբեկչական խմբավորումների հետ առնչվելու համար։ Այժմ այդ գործընթացը նոր օրինագծից հետո հեշտացվել է։
Հիշեցնենք, որ Շվեդիայի նորանշանակ վարչապետ Ուլֆ Կրիստերսսոնի առաջին արտագնա այցը եղել էր դեպի Թուրքիա այս տարվա նոյեմբեր ամսին, որի ժամանակ հանդիպել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու քննարկել երկկողմ, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը վերաբերող մի շարք հարցեր։