Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է ՄՏԶ-50 տրակտորը վարել 280 կմ/ժ արագությամբ
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին պատմել է, թե ինչպես է իր երիտասարդության տարիներին կարողացել հին ՄՏԶ-50 տրակտորը վարել 280 կմ/ժ արագությամբ: Սա գրավել է «Միլիտարիստ» Telegram-յան ալիքի ուշադրությունը։
«ՄՏԶ-50 տրակտորն իմ առաջին փորձն էր: Կարելի էր ցանկացած արագությամբ վարել: Ես նրանով, անկեղծորեն խոստովանում եմ, անցել եմ օղակաձև ճանապարհով ժամում 280 կիլոմետր արագությամբ և վախենում էի, որ այն կարող է թռչել. ինքնաթիռը թռչում և վայրէջք է կատարում նման արագությամբ», - ասել է Բելառուսի նախագահը:
Նշենք, որ գործարանային բնութագրերի համաձայն, ՄՏԶ-50 «Բելառուս» տրակտորի առավելագույն հնարավոր արագությունը 33 կմ/ժ է։