Սեյրան Օհանյանից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք
ԻրավունքՀակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործով քննությունը. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:
«Դատախազությունը պահանջում է՝ Սեյրան Օհանյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 1 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք. 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում, ամառանոց Սևանի ափին»,-ասել է Մարտիրոսյանը: