Չեմ պատրաստվում ստորագրել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը. Կորնթոսի քաղաքապետ
Արցախ
Հունաստանի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Կորնթոսի քաղաքապետի արձագանքը ադրբեջանական այն հայտարարություններին, թե իբրև Հվ. Կորեայում օրերս Շուշին կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք քաղաքների, այդ թվում հունական Կորնթոս քաղաքի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ դատի հանձախումբը հրապարակել է Կորնթոսի քաղաքապետի նամակը, որի մեջ, մասնավորապես, ասված է.
«Ես, միանշանակ, ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)