Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Կիևը խնդրել է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ
ԱշխարհՎարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները խնդրել են վրացական ընդդիմությանը «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ դրանք «ուկրաինական ղեկավարության անդամներ էին, որոնք վրացական ընդդիմության դաշնակիցներն են»։
«Պատկերացրեք, եթե այդ մարդիկ այսօր լինեին իշխանության ղեկին... Կա՞ մեկը, որ կասկածում է, որ Վրաստանում իսկապես «երկրորդ ճակատ» կլիներ, և երկիրը կվերածվեր մարտադաշտի»,- ասել է նա։