Ջիջի Հադիդը լողազգեստով լուսանկար է հրապարակել
Լուսանկարներ
Մոդել Ջիջի Հադիդը լողազգեստով լուսանկար է ցուցադրել։ Նա կիսվել է համապատասխան կադրով Instagram-ի հետևորդների հետ:
27-ամյա Ջիջի Հադիդը սոցցանցերում հրապարակել է անցած ամառ արված նկարների շարք։ Հրապարակված լուսանկարներից մեկում մոդելը ներկայացել է երկկտոր վանդակավոր լողազգեստով։
«Մի քանի կորցրած ամառային բացիկներ: Չեմ կարող հավատալ, որ այս տարին այսքան արագ անցավ, շատ ցուրտ է դառնում»,- կադրին կից գրել է նա:
Ջիջի Հադիդի երկրպագուները հիացել են նրա սլացիկ կազմվածքով։ «Ինչպե՞ս կարող է նա այդքան հարթ որովայն ունենալ ծննդաբերությունից հետո», «Նա ավելի նիհար է, քան երբևէ», «Դու իրո՞ք մայրիկ ես», - գրել են հետևորդները մեկնաբանություններում։
Ջիջի Հադիդը դուստր Հեյին լույս աշխարհ է բերել 2020 թվականի սեպտեմբերին։ Մոդելը բաժանվել է դստեր հորից՝ One Direction խմբի նախկին անդամ Զեյն Մալիկից, 2021 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ նրա մայրը՝ Յոլանդան, երգչին մեղադրել էր հարձակման մեջ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող