Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետը Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերը Իսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվեն Զելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասին FIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրից Արթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ է Հակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է Փաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ) «Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքին 

Արարատ Միրզոյանն ամփոփել է Երևանի հռչակագրով կազմակերպության հանձնառությունների կատարումը

Նոյեմբերի 18-ին Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը Կազմակերպությունում։ Երևանյան գագաթնաժողովի արդյունքում բացի Երևանի հռչակագրից ընդունվել էին վեց բանաձևեր ֆրանսախոս աշխարհում ճգնաժամային, հետճգնաժամային և խաղաղության ամրապնդման իրավիճակների, Փարիզի սկզբունքների 25-ամյակի, քաղաքացիության և մարդու իրավունքների կրթության, անտեսված արևադարձային հիվանդությունների, մշակութային մասնակցության, գիտելիքների փոխանցման և հետազոտությունների խթանման հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Երևանի գագաթնաժողովի արդյունքում ընդունված Երևանի հռչակագրի առանցքային դրույթներն ու հանձնառությունները «Ապրել միասին» գաղափարի շուրջ էին՝ խարսխված մարդասիրական արժեքների, ֆրանկոֆոն համերաշխության և լեզվական ու մշակութային բազմազանությունը հարգելու վրա։ Անցած տարիների ընթացքում անհանդուրժողականության դրսևորումների, ատելության խոսքի և խտրական երևույթների տարածումը ցույց է տվել, թե որքան կարևոր է ստեղծել արդար հասարակություն, խթանել հանդուրժողականությունն ու մշակութային բազմազանությունը։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ անցած չորս տարիների ընթացքում խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը և միասին ապրելու հանձնառություններն առավել քան երբևէ գտնվել են Ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում։ Անդամ երկրները հնարավորություն են ունեցել ՖՄԿ աջակցությամբ և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներգրավմամբ մի շարք միջոցառումներ իրականացնել՝ ի նպաստ խաղաղության և ժողովրդավարության խթանման ու մարդու իրավունքների պաշտպանության:

Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադրած ջանքերը՝ ուղղված ֆրանկոֆոն աշխարհում խաղաղության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ ճգնաժամերի կանխարգելման ու հակամարտությունների կառավարման ուղղությամբ հետևողական աշխատանքը, ինչպես նաև կանխարգելիչ դիվանագիտություն և միջնորդություն իրականացնելուն ուղղված քայլերը՝ առաջնորդվելով հավաքական ֆրանկոֆոն համերաշխության գաղափարներով։

Հայկական կողմը ողջունել է ֆրանկոֆոն տարածքում լեզվական ու մշակութային բազմազանությունը ամրապնդելու շրջանակներում իրականացված «Ֆրանսերեն լեզու, մշակութային և լեզվական բազմազանություն» նախագիծը, ֆրանսերենի գործածությունը միջազգային հարաբերություններում խթանելուն միտված «Ֆրանսերենը միջազգային հարաբերություններում» ծրագիրը, ինչպես նաև՝ ֆրանսերենի վերաբերյալ Ջերբայում նախատեսված հռչակագրի ընդունումը։

Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև հակամարտությունների կանխարգելման գործում երիտասարդության դերի, կայուն զարգացման, շրջակա միջավայրի, կանանց ու տղամարդկանց հավասարության, արմատականացման ու ծայրահեղականացման դրսևորումների կանխարգելման ոլորտներում կատարված աշխատանքներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվելՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցերԱմենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն ԱզիզյանԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվՉկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմինԻսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվենԶելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասինEFE. Պորտուգալիան խստացնում է ծովային սահմանների հսկողությունը Սեուտայի ​​ճգնաժամից հետոFIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրիցԱրթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ էCBS. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներինԴիետոլոգները նշել են ուղեղի համար ամենաօգտակար բանջարեղենըՀուլիսին Եվրոպայում գազի բորսայի միջին գները բարձրացել են 19%-ովԱշխարհի խոշորագույն տնտեսությունները գտնվում են ոչնչացման ճանապարհին․ ՄասկՄիգրանտները փորձել են ներխուժել Սեուտայի ​​ժամանակավոր կացարանի կենտրոնՀակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն էՄիասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ ՕհանյանՓաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեուտան սկսել է ծովում նոր արգելապատնեշներ տեղադրել՝ միգրանտների հոսքի պատճառով«Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքինԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող վերջին հետախուզվողըՄեծ Բրիտանիան հայտնել է, որ տանկերը հարձակման է ենթարկվել Օմանից 11 կմ հեռավորության վրաԱվելի քան 50,000 միգրանտ արդեն վերադարձել է Մարոկկո Իսպանիայի Սեուտա քաղաքիցԳեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնիցՆեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-իԵրևանում թալանել են սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը․ պատճառվել է շուրջ 3.5 մլն դրամի վնաս 11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակելՌուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհերԻսպանիան և Պորտուգալիան սպառնացել են հրաժարվել ԱԱ-2030-ը հյուրընկալելուցCNN-ը տեղեկացել է Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասինՎեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ ՍրբազանԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԴավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասինԱրևմուտքը կանգնած է ժողովրդագրական վերացման վտանգի առաջ. Իլոն ՄասկԼատվիան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող միակ բաց անցակետըԵրևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ)Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված էԹրամփն ասել է, որ Գրենլանդիան կարող է ԱՄՆ վերահսկողության տակ անցնել մինչև իր նախագահության ժամկետի ավարտըՇիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակություններըԹրամփը կցանկանար դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահըԵրևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով վտանգըՍեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-իԼևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Ամենադիտված