Կարմիր Խաչը արձագանքել է Խերսոնում ձողերին կապված մարդկանց լուսանկարին
Աշխարհ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) արձագանքել է Ուկրաինայի վերահսկողության տակ անցած Խերսոնում ձողերին կապած մարդկանց լուսանկարներին։ Մեկնաբանելով Ռուսաստանի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) բողոքը լուսանկարների վերաբերյալ՝ կազմակերպությունը հիշեցրել է մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի անթույլատրելիությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
ԿԽՄԿ-ի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքն արգելում են դաժան և անմարդկային վերաբերմունքի ցանկացած ձև:
«Դրանք ոչ մի դեպքում արդարացված չեն»,- հավելել են կազմակերպությունում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)