«Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտը տոնում է խոստացված գրքի շնորհանդեսը
Հասարակություն
«Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպել էր գրքի շնորհանդես։
«Արարտյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտն ավելի վաղ քննարկել էր ազգային պետության, անվտանգության, Սփյուռքի, երիտասարդության և այլ ոլորտներին վերաբերող հարցեր, որի նպատակն էր գծել հայ ժողովրդի զարգացման ճանապարհային քարտեզը: Իր հերթին Մտքի կենտրոն-ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանը խոստացել էր, որ այն կհրատարակվի և կդառնա սեղանի գիրք: Այսօր արդեն այն հրատարակված է. Գիտությունների ազգային ակադեմիայում ներկաները ստացան իրենց օրինակը, իսկ կենտրոնի հիմնադիրն այն համարեց սկիզբ և նշեց, որ պետք է շարունակել եւ արդեն իսկ առկա և հստակ օրակարգով առաջ գնալ: Արա Աբրահամյանը վստահեցրեց՝ պատրաստ է ընդառաջ գնալ բոլոր նրանց, ովքեր կմիանան կամ կառաջարկեն ավելի լավ ծրագիր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)