Մեծ սեռական օրգան ունեցող բրիտանացին դժգոհել է անկողնում առաջացող խնդիրներից
ԺամանցՄեծ սեռական օրգան ունեցող բրիտանացին դժգոհել է իր արժանապատվության չափից՝ ասելով, որ իրականում սեռական կյանքում անընդհատ սթրես ու բացասական հույզեր է ապրում։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Մինչ սովորական առնանդամի երկարությունը միջինում տատանվում է 13-ից 14 սանտիմետր, նրա առնանդամի չափը գրգռված վիճակում հասնում է 21,5 սանտիմետրի։ Բայց տղամարդն ինքն է ասում, որ դա իրեն ոչ մի կերպ չի օգնում կյանքում, այլ ընդհակառակը, խանգարում է։ Նրա խոսքով՝ շատ աղջիկներ բողոքում են սեռական ակտի ժամանակ ցավից և խնդրում դադարեցնել, իսկ ոմանք ընդհանրապես համաձայն չեն իր հետ սեքսով զբաղվել։
Խնդիրներ կան նաև օրալ սեքսի հետ կապված։ Դրա պատճառով տղան նույնիսկ ստիպված է եղել բաժանվել ընտրյալներից մեկից, ով իսկապես դուր էր գալիս իրեն:
«Աղջիկը <...> չկարողացավ հաշտվել այն փաստի հետ, որ չի կարող ինձ հետ օրալ սեքսով զբաղվել: Նա խեղդվում էր և զգում, որ սրտխառնոց ունի: Ես ասացի, որ նա պարտավոր չէ դա անել: Բայց նա պատասխանեց, որ այդպես անարդար է»,- կիսվել է բրիտանացին: