Ամերիկացին գնացել է Ուկրաինա՝ կռվելու և զոհվել է հենց առաջին մարտում
ԱշխարհԱՄՆ քաղաքացի Թրենթ Դևիսը գնացել է Ուկրաինա կռվելու և զոհվել առաջին մարտում։ Նա դարձել է առնվազն տասներորդ ամերիկացին, ով մահացել է մարտի 24-ից հատուկ գործողության գոտում, գրում է ArmyTimes-ը։
Հրատարակության համաձայն՝ 2022 թվականի գարնանը կամավորների մի փոքր ջոկատ, որին միացել էր 21-ամյա Դևիսը, հրաժարվել էր նրան ռազմաճակատ ուղարկել։ Ուստի աշնանը նա ընդգրկվել էր այսպես կոչված՝ Ուկրաինայի զինված ուժերի միջազգային լեգեոնի մարտիկների շարքերում։ Ստորաբաժանման կազմում ամերիկացին գնացել էր Խերսոն։
Առաջին մարտում կամավորը ծանր վիրավորվել էր։ Ինչպես Դեւիսի ծնողներին ասել է Լեգեոնի ներկայացուցիչը, Ուկրաինայի Զինված ուժերի կողմից կռվող զինվորներից մեկն օգնել է իրենց որդուն և մեկ այլ մարտիկի թաքնվել։ Սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ամերիկացին մահացել է։