BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց Փաշինյանին. Աշոտյան
ԺամանցՇատերդ մոռացել եք 44-օրյա պատերազմից մի ամիս առաջ Նիկոլի հարցազրույցը BBC-ին: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.
«Լրագրող Ստեֆան Սակուրն իր հարցով փաստացի գաղտնազերծեց, որ մարդամեկը իշխանության է եկել խաղաղության խոստումներով.
«Դուք իշխանության եկաք խաղաղության խոստումներով, սակայն…»:
Սակայն նա իշխանության գալիս Հայաստանի հասարակությանը չէր խոստացել խաղաղություն, նման խոսք նրա ելույթներում դժվար է գտնել:
Այդ դեպքում ո՞ւմ էր խոստացել նշյալ խաղաղությունը, այդ պահին հայտնի չէր:
Հիշեք, որ BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց նրան։ Նա չհերքեց լրագրողի հնչեցրած միտքը:
Փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ին նա վերջապես կատարեց իր այդ խոստման առաջին մասը։ Կապիտուլյացիայի տեսքով։
Մեր հաշվին։ Արցախի հաշվին։ Հայրենիքի հաշվին։
Եւ արդեն երկու տարի է, ինչ «խաղաղության դարաշրջանի» անվան տակ նա առաջ է քաշում 2018-ին հայ ժողովրդից գաղտնի տված խոստումը իր տերերին»։