Քեթրին Զետա-Ջոնսը կիսվել է Մայքլ Դուգլասի հետ համբույրի լուսանկարով
Լուսանկարներ
Դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը շնորհավորել է ամուսնուն՝ դերասան և պրոդյուսեր Մայքլ Դուգլասին ամուսնության 22-րդ տարեդարձի կապակցությամբ։ Նա համապատասխան հրապարակում է արել Instagram-ում։
Նոյեմբերի 18-ին 53-ամյա Քեթրին Զետա-Ջոնսն ու 78-ամյա Մայքլ Դուգլասը նշել են ամուսնության «բրոնզե» տարեդարձը։ Տոնի կապակցությամբ դերասանուհին սոցցանցերում հրապարակել է ամուսնու հետ համբույրի լուսանկար։ «22 տարի 1 օր. Ամեն ինչ մանրուքների մեջ է։ Սիրում եմ քեզ սիրելիս։ Ուրախ տարեդարձ!»,- լուսանկարը մակագրել է Քեթրին Զետա-Ջոնսը։
Մայքլ Դուգլասը իր հերթին բաժանորդների հետ կիսվել է հարսանիքից մի քանի նկարով։ «Շնորհավոր տարեդարձ, իմ սիրելի Քեթրին: Ես քեզ շատ եմ սիրում,- դիմել է նա կնոջը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)