Վրաստանում կողոպտել են ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աշխատակիցներին
ՎրաստանՈւրբաթ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում գտնվող Gallery առևտրի կենտրոնում կողոպտել են հնդիկ դիվանագետներին, հաղորդում է Newsgeorgia-ն։
Դիվանագետներին ուղեկցողների խոսքով՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աշխատակիցներն աշխատանքային այցով գտնվում էին Վրաստանում։ Երբ օտարերկրացիները մտել են առևտրի կենտրոն, նրանց շրջապատել են մի խումբ անչափահասներ, իսկ դրանից անմիջապես հետո դիվանագետները պարզել են, որ իրենց գրպանները դատարկ են։
Անհետացել է 300 դոլար, 800 լարի և մոտ երկու հազար ռուփի։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը մամուլին դեռևս մեկնաբանություն չի տվել։ Այս պահին հայտնի է, որ իրավապահ մարմինները տեսահսկման տեսախցիկներից տվյալներ դեռ չեն պահանջել։