Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի անօդաչու սարքերի դեմ պայքարելու միջոցներ
Աշխարհ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 125 զենիթային զենք և հատուկ տեխնիկա՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարելու համար։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի հայտարարության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինային կտրամադրվեն հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, այդ թվում՝ հակաօդային զենքեր, ռադարներ և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հատուկ տեխնիկա։ Նախնական տվյալներով՝ ռազմական օգնության նոր փաթեթի չափը կկազմի մոտ 59,5 մլն դոլար։ Բացի այդ, Բրիտանիան հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային ձմռան նախաշեմին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)