Կինը ծովափին հայտնաբերել է 1999թ.-ի Nokia 3210
ԱյլԱվստրալիայի Գոլդ Քոսթ քաղաքի բնակիչը ծովափին հայտնաբերել է 1999թ.-ի Nokia հեռախոս։ 9news-ի տեղեկություններով՝ ջրի տակ գտնվելու ժամանակ սարքը պատվել է խեցիներով։
Նշվում է, որ կինը գտել է Nokia 3210-ն առավոտյան զբոսանքի ժամանակ: Հեռախոսը, որը պատյանում էր, պատված էր խեցիներով: Հեռախոսի կորպուսը մնացել է անվնաս, սակայն հեռախոսի աշխատանքի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Թե որքան ժամանակ է եղել հեռախոսը ծովի ջրում, նույնպես հայտնի չէ։
Խորհրդանշական Nokia 3210-ը ժամանակին հայտնի էր իր ամրությամբ և մարտկոցի երկար կյանքով, որը տևում էր 22 ժամ: Ընդհանուր առմամբ, այս մոդելն իր գոյության ընթացքում վաճառվել է ավելի քան 160 միլիոն օրինակով։