Ուկրաինացիներն այլևս չեն կարողանա ամուսնանալ առանց զինկոմիսարիատի տեղեկանքի
ԱշխարհՈւկրաինայի արական սեռի քաղաքացիներն այսուհետ չեն կարող ամուսնանալ, ամուսնալուծվել, անշարժ գույք վաճառել կամ գնել, քանի դեռ զինկոմիսարիատից տեղեկանք չեն ստացել։
Այս մասին ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Լվովի մարզային հավաքագրման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Տիշչենկոն՝ հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարության ինչ-որ հրամանին։
Նրա խոսքով, ուկրաինացի ժամկետային զինծառայողներից պահանջվում է նաև անհապաղ տեղեկացնել մոտակա զինկոմիսարիատին իրենց բնակության վայրի փոփոխության մասին:
Նշվում է, որ սոցցանցերում ուկրաինացիները մտահոգություն են հայտնել, որ վկայական ստանալու համար զինվորական հաշվառման և զինկոմիսարիատ գնալը կարող է հանգեցնել զինվորագրման և ռազմաճակատ ուղարկելուն:
Նոյեմբերի 16-ին Ուկրաինայի իշխանությունները ևս 90 օրով երկարացրել են ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան։ Առաջին անգամ համընդհանուր մոբիլիզացիան մտցրեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ փետրվարի 25-ի հրամանագրով։ Հետո այն բազմիցս երկարաձգվեց։