Քրիս Հեմսվորթն ընդմիջում կվերցնի կարիերայում իր մոտ Ալցհեյմերի գենի հայտնաբերումից հետո
ԺամանցMarvel-ի աստղ Քրիս Հեմսվորթը հայտարարել է իր կարիերայից անժամկետ ընդմիջման մտադրության մասին՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման համար պատասխանատու գենի ախտորոշումից հետո, հայտնում է Variety-ն:
Ավստրալացի դերասանը պարզաբանել է, որ երկար արձակուրդի է մեկնում իր մասնակցությամբ Limitless սերիալին նվիրված գովազդային արշավի ավարտից հետո, որը թողարկվել է Disney + սթրիմինգով։
«Սա չի նշանակում, որ ինձ պետք է հեռացնել կամ թոշակի եմ անցնում, ոչ։ Բայց հիմա ես ամենապարզ բանն եմ ուզում՝ ընդմիջել և ժամանակ անցկացնել կնոջս ու երեխաներիս հետ»,- ասել է Թորի դերակատարը։
Տեղեկություն կար նաև, որ Թորի մասին հաջորդ ֆիլմը վերջինն է լինելու այս դերում դերասանի համար։