Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում. ՌԴ ՊՆ
Հասարակություն
Արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում: Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մերձակայքում ադրբեջանական զինուժի դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
«Գնդակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ, հետաքննում է այս միջադեպը»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը