ՆԱՏՕ-ն կոնֆլիկտ չի փնտրում Ռուսաստանի հետ. Պենտագոն
ԱշխարհՆԱՏՕ-ն կոնֆլիկտ չի փնտրում Ռուսաստանի հետ և չի պատրաստվում ներքաշվել Ուկրաինայում ռազմական գործողությունների մեջ: Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի օգնել Կիևին պաշտպանական հարցերում, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Կանադայի Հալիֆաքս քաղաքում անցկացվող անվտանգության ամենամյա ֆորումում:
«Տիկնայք և պարոնայք, ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է և չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ: Նա ոչ մի վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար: Մի սխալվեք. մենք չենք ներքաշվի Պուտինի ընտրած պատերազմի մեջ», - ասել է Պենտագոնի խոսնակը:
Իրավիճակն Ուկրաինայում անվտանգության ամենամեծ ճգնաժամն է, որին բախվել է ԱՄՆ-ն Սառը պատերազմի ավարտից հետո, ասել է նա։ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը, շարունակել է նախարարը, կօգնի 21-րդ դարի անվտանգության ուղեգիծ սահմանել:
Բացի այդ, Օսթինը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային, ինչպես նաև ուժեղացնել Հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական պաշտպանությունը։