Բլոգերը նշել է, թե ինչու են կանայք հրաժարվում սեքսից
ԱյլԱվստրալիայից բլոգեր Նադյա Բոկոդին անկողնում տղամարդկանց անփորձությունն ու անճարակությունն անվանել է կանանց սեռական հարաբերությունից հրաժարվելու հիմնական պատճառ և արժանացել քննադատության: Այս մասին նա խոսել է news.com.au-ի սյունակում:
Բոկոդին պնդում է, որ տղամարդիկ չեն կարողանում ընդունել ճշմարտությունը և հազարավոր մեկնաբանություններ են թողնում իր հրապարակումների տակ։
«Այն թեմաները, որոնք ես քննարկում եմ, տաբու են հասարակության մեջ», - ասել է նա: «Երևի ես առաջին կինն եմ, ով բացահայտ ասում է տղամարդկանց, որ նրանք վատն են անկողնում»:
Բոկոդին մեջբերել է վիճակագրություն, ըստ որի՝ կանայք նույնքան են ցանկանում սեքս, որքան տղամարդիկ, հաճախ դիտում են մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր և ամենաակտիվ գնորդներն են սեքս-շոփերում։ Չնայած դրան, շատ կանայք հրաժարվում են սեքսից, և դա, նրա կարծիքով, պայմանավորված է նրանով, որ նրանք չեն կարողանում ստանալ այն, ինչ ցանկանում են իրենց զուգընկերոջից։
Բոկոդիի բաժանորդներից մեկը խոստովանել է, որ ամուսնու հետ սեռական հարաբերություն է ունեցել բացառապես ցնցուղի տակ, որպեսզի արագ ավարտի գործընթացը, որն իրեն հաճույք չի պատճառել։
«Իմ կինն էլ նույնն է անում, նա իսկապես չի ցանկանում շոյանքներ և նախախաղեր, բայց ցանկանում է ավելի արագ օրգազմ ստանալ վիբրատորի միջոցով», - ավելացրել է տղամարդ մեկնաբանը:
Բլոգերի կարծիքով՝ մի քանի րոպեով սեքսով զբաղվելու կնոջ ցանկությունն առաջին ազդանշանն է, որ զուգընկերն իրեն չի բավարարում։