iPhone 14-ի առաքումները ողջ աշխարհում հետաձգվել են մինչև հաջորդ տարի
ԺամանցՈղջ աշխարհում iPhone 14-ի առաքումները հետաձգվել են մինչև հաջորդ տարի. պատվերները հաճախորդներին կհասցվեն հունվարի 3-ից ոչ շուտ: Այս մասին հայտնում է My Drivers պորտալը։
Եթե նոր iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max սմարթֆոնների վաճառքի մեկնարկից հետո պաշտոնական կայքում պատվերի սպասման ժամանակը մոտ 4-5 շաբաթ էր, ապա այժմ ապրանքը գնորդին կառաքվի 2023 թվականի հունվարի 3-ից ոչ շուտ։
Սրա պատճառը Չժենչժոուում գտնվող iPhone-ի աշխարհի խոշորագույն գործարանում առկա խնդիրներն են, որը պատկանում է Apple-ի գործընկեր Foxconn-ին։ Չինաստանում COVID-19-ի բռնկման պատճառով՝ գործարանում մտցվել է լոքդաուն, որն ուղղակիորեն ազդել է արտադրության վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընթացիկ եռամսյակում կառաքվի ընդամենը 79 միլիոն սմարթֆոն, թեև ի սկզբանե նախատեսված էր առաքել 85 միլիոն: