Չորսամյա երեխան ընկել է 10-րդ հարկի պատշգամբից ու ողջ է մնացել
Աշխարհ
Մոսկվայում չորսամյա աղջիկը ողջ է մնացել՝ ընկնելով 10-րդ հարկից, հայտնում է mk.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 20-ին` մայրաքաղաքի արևելքում՝ Մոլդագուլովա փողոցում։ Երեխան բնակարանում գտնվել է հոր հսկողության տակ և մուլտֆիլմեր է դիտել։ Մի պահ տղամարդը տանից դուրս է եկել փողոց՝ մեքենայից ինչ-որ իր վերցնելու։
Երբ աղջիկը մենակ է մնացել, նա դուրս է եկել պատշգամբ և խաղալիքը պատահաբար գցել է պատուհանից։ Դրանից հետո նա ձեռքը մեկնել է՝ տեսնելու, թե որտեղ է ընկել խաղալիքը, և գլորվել է ներքև բազրիքի վրայով։
10-րդ հարկի բարձրությունից ընկնելուց հետո երեխան հոսպիտալացվել է։ Բժիշկները տուժածի մոտ ախտորոշել են ազդրի կոտրվածք և գլխի վնասվածք։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն