Սննդաբանը զգուշացրել է աղի վտանգի մասին
ԺամանցԱղի չափից ավելի օգտագործումը զգալիորեն մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը, «Вечерная Москва»-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինցբուրգը։
Առողջ մարդը կարող է օրական ուտել ընդամենը մի քանի գրամ աղ, եթե դուք կանոնավոր կերպով աղ եք ավելացնում ճաշերին կամ նատրիումի հավելումներով սնունդ եք օգտագործում, ապա ավելանում է հիպերտոնիայի, սրտի հիվանդությունների և միզուղիների համակարգի խնդիրների զարգացման ռիսկը։
«Աղը կարող է բարձրացնել սթրեսի մակարդակը, քանի որ այն բարձրացնում է արյան ճնշումը: Աղը առաջացնում է պատերի այտուց և մեծացնում է զգայունությունը վազոկոնստրիգիվ իմպուլսների նկատմամբ: Մարդն ավելի զգայուն է դառնում սթրեսի նկատմամբ։ Օրինակ, ինչ-որ բան է պատահում, և մարդու մոտ սկսում է բաբախել քունքերում, գլխացավ, սրտխփոց է առաջանում, և դա նրան ավելի է վախեցնում»,- ասել է բժիշկը:
Աղը կարող է օգտակար լինել մշտական ցածր արյան ճնշման և վերերիկամային խրոնիկական անբավարարության դեպքում: Ավելի ճիշտ կլինի, որ առողջ մարդիկ ամբողջությամբ հրաժարվեն սննդի մեջ աղ ավելացնելուց։