49-ամյա Հայդի Քլումը չի կարողացել ազդրերի վրա կոճկել տաբատը
Գերմանացի սուպերմոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Հայդի Քլումը հեգնական լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա փորձում է ազդրերի վրա կոճկել վինտաժային Moschino տաբատը։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
49-ամյա Հայդի Քլումը սոցցանցերում հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են նկարահանման համար։ Դրանցում մոդելը կեցվածք է ընդունել սև ժանյակավոր կորսետ վերնաշապիկով և Moschino ապրանքանիշի նմանատիպ պրինտով տաբատով։ Ինչպես պարզվել է, Հայդի Քլումը տարիներ առաջ արդեն կրել է այս հագուստը։ Սակայն այս անգամ տաբատը ազդրերի մոտ չի կոճկվել։ Մոդելը ստեղծված իրավիճակին հումորով է արձագանքել ու գործընկերներին խնդրել է օգնել իրեն՝ լուծելու խնդիրը։
Հայդի Քլումը չորս երեխա ունի՝ 18-ամյա Լենին, որը ծնվել է իտալացի գործարար և Ֆորմուլա 1-ի մենեջեր Ֆլավիո Բրիատորեի կողմից, և 16-ամյա Հենրին, 15-ամյա Յոհանը և 12-ամյա Լուին՝ բրիտանացի երաժիշտ Սիլից։ 2019 թվականին սուպերմոդելն ամուսնացել է Tokio Hotel-ի կիթառահար Թոմ Կաուլիցի հետ, ով իրենից փոքր է 16 տարով։ Մինչ ամուսնանալը՝ զույգը հանդիպել է մոտ մեկ տարի։