Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում տեղի կունենա ԵԱՏՄ Գերագույն խորհրդի նիստը
Արտաքին Քաղաքական
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին` Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է kommersant.ru-ն։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմինն է, որը ներառում է Ռուսաստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը։ Խորհուրդը հանդիպում է տարին մի քանի անգամ։ Որպես կանոն՝ պետությունների ղեկավարները ներկայացնում են երկրները խորհրդի նիստերին։
Այս տարվա հոկտեմբերին Երևանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհուրդը։ Հանդիպմանը քննարկվել է ԵԱՏՄ երկրների միջև արդյունաբերության ոլորտում փորձնական համագործակցության հարցը։ Երկրների ղեկավարները զեկուցել են, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում կդրվի նախագծի ֆինանսավորման հարցը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան