ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ աշնանային նստաշրջանին
ՀայաստանՍույն թվականի նոյեմբերի 18-21 Մադրիդում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։
«ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի 68-րդ ամենամյա նստաշրջանին: Պարոն Քոչարյանը և պատվիրակության անդամ` պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մասնակցում են Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական, Գիտության և տեխնոլոգիայի, Ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին:
Նշված հանձնաժողովների նիստերին այս անգամ մասնակցում է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը: ՆԱՏՕ ԽՎ-ի նիստերին ՀՀ ԱԺ պատվիրակության հետ մասնակցում են նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը և Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի տեղակալ Արթուր Հակոբյանը»,- ասված է հաղորդագրությունում։