Դրական ազդանշաններ ենք ստացել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում. Իրանի ԱԳՆ խոսնակ
ԱշխարհԻրանի համար կարևոր են հարևան երկրների հետ համագործակցության հարցերը, այդ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա, երկուշաբթի օրը Թեհրանում կայացած ճեպազրույցում ասաց Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Իրանի քաղաքականությունն Ադրբեջանի հետ հարաբերություններում կայանում է նրանում, որ ուշադրություն դարձվի համատեղ գործունեության նրբություններին և խուսափենք տարաձայնություններից։ Վերջին շրջանում մենք դրական ազդանշաններ ենք ստացել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում»,- ասել է Քանանին։