Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է ևս 2 սմ-ով
ՀայաստանՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.34 մ (20.11.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 9 սմ-ով։
2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 165․063մլն. մ³
Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 20-ը ներառյալ՝ 159.308մլն. մ³: