Զելենսկին կրկին խնդրել է ընդունել Ուկրաինային ՆԱՏՕ և ԵՄ
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է արևմտյան երկրներին՝ խնդրելով Կիևին ընդունել ՆԱՏՕ և Եվրամիություն։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստում տեսակապի միջոցով իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դուք բոլորդ տեսնում եք, թե Ուկրաինան որքան մեծ ներդրում ունի մեր համայնքի պաշտպանության գործում, դուք բոլորդ տեսնում եք, թե որքան կարևոր է, որ մենք իսկապես միավորվեցինք փետրվարի 24-ից հետո։ Ուստի, սրա շնորհիվ դուք տեսնում եք, որ Ուկրաինան պետք է դառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- ասել է պետության ղեկավարը։
Նա արևմտյան երկրներին կոչ է արել աջակցել Կիևի՝ Եվրամիությանն ու դաշինքին անդամակցելու հայտին:
Ուկրաինացի առաջնորդը նաև խնդրել է նրանց անել «ամեն ինչ իրենց ուժերի սահմաններում» դրա համար, ներառյալ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և սկսել իրագործել իր «խաղաղության բանաձեւը»:
Քաղաքական գործիչը նաև հերթական անգամ կոչ է արել Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր և ֆինանսական աջակցություն։