Շվեյցարիան հավանություն է տվել ազոտով դագաղի միջոցով ինքնասպանությանը
Այլ3D տպիչով տպագրված դագաղն ակտիվանում է ներսից՝ լցնելով ներսի ողջ տարածությունը ազոտով, ինչն իր հերթին հանգեցնում է «անցավ և արագ մահվան՝ առանց շնչահեղձության զգացողության»՝ թթվածնի պակասի պատճառով։
Արդեն կապսուլայի երկու նախատիպ կա, երրորդը ստեղծվում է Նիդեռլանդներում։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականին։
Հիշեցնենք, որ Շվեյցարիայում թույլատրված է էֆթանազիան բժշկական օգնությամբ. դա վերաբերում է գործողություններին, որոնք օգնում են մեկ այլ անձին ինքնասպան լինել՝ ապահովելով նրան անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մահանա: 2020 թվականին Շվեյցարիայում այս կերպ մահացել է մոտ 1300 մարդ։ Էֆթանազիան օրինական է Իսպանիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում, Կանադայում և Կոլումբիայում: