Բելգրադը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել սերբերին Կոսովոյում
Աշխարհ
Սերբիայի զինված ուժերը պատրաստ են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Կոսովոյում և Մետոխիայում սերբերին պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը, փոխանցում է РИА Новости-ն։
«Եթե Սերբիայի նախագահը հրամայի, ապա բանակը բոլոր միջոցները կձեռնարկի Կոսովոյում և Մետոխիայում սերբերին պաշտպանելու համար»,- ասել է նախարարը։
Միևնույն ժամանակ, Վուչևիչն ընդգծել է, որ բանակցություններն ամեն դեպքում նախընտրելի են հակամարտությունից, և «ավելի լավ է խոսել հազար օր ու ժամ և նայել բանակցողների մռայլ դեմքերին, քան մեկուկես ժամ անցկացնել խրամատներում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի չճանաչված Հանրապետության վարչապետի միջև բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ։
Սերբիայի նախագահն ասել է, որ իրավիճակը տարածաշրջանում դարձել է ամենաբարդը վերջին 10 տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ ինքը համաձայնության գալու հույս չունի, բայց չի ցանկանում, որ որեւէ մեկը մտածի, թե Սերբիան չի ցանկանում մասնակցել բանակցություններին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու