Քենդալ Ջեններն ու Դևին Բուքերը բաժանվել են երկու տարվա հարաբերություններից հետո. People
ԱյլՍուպերմոդել Քենդալ Ջեններն ու ամերիկացի բասկետբոլիստ Դևին Բուքերը բաժանվել են անցյալ ամիս։ Այս մասին հայտնում է People-ը։
Մինչ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամների մեծ մասը սովոր է իրենց հարաբերությունները ցուցադրել հանրությանը, Քենդալ Ջենները միշտ նախընտրել է գաղտնի պահել իր անձնական կյանքը: 2020 թվականի ապրիլին սուպերմոդելը սկսեց հանդիպել ամերիկացի բասկետբոլիստ Դևին Բուքերի հետ։ Բայց միայն 2021 թվականի Վալենտինի օրը նրանք հաստատեցին սիրավեպի մասին լուրերը:
Ինչպես հայտնում է զույգին մոտ կանգնած աղբյուրը, նրանք բաժանվել են երկու տարվա հարաբերություններից հետո՝ զբաղվածության պատճառով։ Մոդելը ակտիվորեն զբաղվում է նկարահանումներով և ալկոհոլային խմիչքների սեփական ապրանքանիշով, իսկ բասկետբոլիստն իր ողջ ժամանակը տրամադրում է NBA-ին մասնակցելուն։
«Երկուսն էլ այժմ աներևակայելի զբաղված աշխատանքային գրաֆիկ ունեն և որոշել են դա դարձնել առաջնահերթություն», - հավելել է ինսայդերը:
Մեկ այլ աղբյուր նշել է, որ «նրանք շատ են սիրում և հարգում միմյանց»։