Վահագն Խաչատուրյանը ներում է շնորհել մեկ դատապարտվածի, մերժել 16-ի խնդրագրեր
Իրավունք
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 11-ին ստորագրված հրամանագրով ներում է շնորհել մեկ դատապարտվածի, մերժել 16 դատապարտվածների խնդրագրերը։
Նախագահը հիմք է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և ներում շնորհել Գ․ Ստեփանյանին։ Նշվում է, որ Ստեփանյանը զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն նստել է մեքենայի ղեկին։
Գ․ Ստեփանյանն ազատվել է հիմնական պատժի՝ 200 հազար դրամ վճարելու կրումից։
Նշենք, որ ներման խնդրագրեր են ներկայացրել ևս 16 դատապարտվածներ, սակայն դրանք մերժվել են։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել