Շվեդիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանին «վիրավորող» պատկերների պատճառով
ԱշխարհՇվեդիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորող» պատկերների պատճառով։
Էրդողանի և քուրդ ապստամբների պատկերը ցուցադրվել է Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։
Դեսպան Ստաֆան Հերստրոմը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ պաշտոնյաները դատապարտել են միջադեպը, կոչ արել հետաքննություն անցկացնել և կրկին Ստոկհոլմից պահանջել են «կոնկրետ քայլեր» ձեռնարկել այն խմբերի դեմ, որոնք Թուրքիան համարում է անվտանգության սպառնալիք:
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել այս տարի։ Սակայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեռ չի հաստատել նրանց հայտը, ինչի համար անհրաժեշտ է դաշինքի գործող անդամների միաձայն հավանությունը։