Մեծ երազանքս իրականություն դարձնելու վերջին հնարավորությունն է. Մեսի
Սպորտ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին պատմել է իր մարզավիճակի մասին, նաեւ հաստատել, որ այս աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իր կարիերայում։
«Ես ինձ ֆիզիկապես շատ լավ եմ զգում, գերազանց մարզավիճակում եմ վերադարձել կազմ։ Այս օրերին անհատական ծրագրով եմ մարզվել, բայց ոչ մի լուրջ խնդիր չկա, ընդամենը զգուշություն է ոտքիս այտուցից հետո։
Այս առաջնությունը տարբերվում է նախորդներից, քանի որ հավաքականները նախապատրաստական փուլ չեն ունեցել, ժամանել են գրեթե անպատրաստ։
Որեւէ առանձնահատուկ բան չեմ արել լավ մարզավիճակում մնալու համար, պարզապես, մասնակցել եմ ակումբային խաղերին։
Իհարկե, սա իմ վերջին առաջնությունն է եւ մեծ երազանքս իրականություն դարձնելու վերջին հնարավորությունն է»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Առաջին հանդիպումը խմբային փուլում Արգենտինայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 22-ին՝ մրցելով Սաուդյան Արաբիայի թիմի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)