Աղջկա ստամոքսում հայտնաբերվել է 1,2 կիլոգրամ կշռող մազերի կծիկ
ԱյլՀնդկական Մումբայ քաղաքում բժիշկները աղջկա ստամոքսից հանել են ռեգբիի գնդակի չափ ու 1,2 կիլոգրամ կշռող մազերի կծիկ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Աղջկան, ում անունը չի նշվում, շտապ տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նա սկսել է փսխել խմելուց կամ ուտելուց անմիջապես հետո:
Բժիշկները ուլտրաձայնային հետազոտություն են անցկացրել և նրա ստամոքսում հայտնաբերել հսկայական մազերի կծիկ: Աղջկա ծնողները պատմել են, որ նա յոթ տարի ուտում է սեփական մազերը և կրծում եղունգները։
Այս խանգարումը հայտնի է որպես Ռապունցելի համախտանիշ և ավելի հաճախ հանդիպում է աղջիկների, քան տղաների մոտ: Քանի որ մազերը չեն մարսվում, դրանք կուտակվում են ստամոքսում և առաջացնում աղիքային ցավ։
Մեկուկես ժամ վիրահատության ընթացքում բժիշկները հիվանդի ստամոքսից մազերի կծիկ են հանել։