Երգչուհին անսովոր միջոց է գտել իր սիրտը կոտրած տղամարդուց վրեժ լուծելու համար
ԱյլԱմերիկյան Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից 25-ամյա երգչուհին նախկին ընկերոջից վրեժ լուծելու անսովոր միջոց է գտել և ռեզոնանս առաջացրել ցանցում։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Իզզա կեղծանվամբ աղջիկը թողարկել է I Say This With Love նոր մինի ալբոմը։ Այդ կապակցությամբ նա իր պատկերով գովազդային վահանակներ է փակցրել քաղաքում, որոնցից մեկը տեղադրել է հենց իր սիրտը կոտրած տղամարդու բնակարանի դիմաց։ Իզզայի խոսքով՝ ինքը ցանկանում էր, որ իր նախկին ընկերն ամեն օր նայի իրեն ու հասկանա, թե ինչ է կորցրել։
Երգչուհին իր արարքի մասին խոսել է TikTok սոցիալական ցանցում։ «Ես ուզում էի, որ այդ տղամարդը, տեսնելով իմ դեմքը, զղջա իր արարքների համար և հասկանա, որ իմ գործն ավելի լավ է ընթանում, քան երբևէ», - խոստովանում է նա:
Նշվում է, որ տեսանյութը հավաքել է ավելի քան չորս միլիոն դիտում։